SUMMEET Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային երրորդ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 20-27-ը։ Փառատոնի հիմնական հարթակը Երեւանում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն է։ Երրորդ փառատոնի շրջանակներում Գյումրիում նույնպես կներկայացվի 2 պարային ներկայացում։
Օգոստոսի 23-ին՝ ժամը 19:30-ին, Գյումրու պետական դրամատիկական թատրոնում Ռուսաստանի ժամանակակից պարի թատրոն Kannon Dance Theatre-ի կողմից կներկայացվեն «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) եւ «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա) ներկայացումները։
Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Ստանիսլավսկու թատրոնում Kannon Dance Theatre-ը կներկայացնի «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) եւ «The Cube Untold» (պարուսույց՝ Իգոր Կիրով, Մակեդոնիա) ներկայացումները։
Օգոստոսի 25-ին՝ ժամը 19:30-ին, Ստանիսլավսկու թատրոնում Ֆրանսիայից Wang Ramirez Company-ն կներկայացնի We Are Monchichi ներկայացումը (պարուսույցներ՝ Հոնջի Վանգ և Սեբաստիեն Ռամիրես)։
Օգոստոսի 26-ին՝ ժամը 19:30-ին, Ստանիսլավսկու թատրոնում ԱՄՆ-ից Gaspard & Dancers պարախումբը կներկայացնի 5 վառ պարային բեմադրություններ՝ Noula-ն, 27-ը, Tota Pulchra Es-ը, Sodo-ն եւ L'esprit-ը (պարուսույց՝ Գասպար Լյուիս):
Մասնագետներին եւ բոլոր հետաքրքրվածներին սպասում են նաեւ վարպետաց դասեր, հայտնի արտիստների հետ հանդիպումներ։
Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի մեկ օրն ամբողջությամբ կնվիրվի Armenian Showcase ծրագրին, որտեղ ցուցադրվելու են հայ պարուսույցների եւ ժամանակակից պարերի ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ եւ գնահատմամբ: Փառատոնի ավարտը կազդարարվի հայկական Showcase Gala-ով:
Փառատոնի հիմնական առաքելությունն է զարգացնել ժամանակակից պարարվեստի ոլորտը Հայաստանում, ստեղծել հաղորդակցության հարթակ Հայաստանի եւ աշխարհի ժամանակակից պարի ներկայացուցիչների միջև, հայ հանդիսատեսին սուզել պրոֆեսիոնալ ժամանակակիցի մինչ այժմ անծանոթ աշխարհում:
Փառատոնի նպատակներից մեկը Հայաստանում ժամանակակից պարի ոլորտի ստեղծագործողներին՝ պարողներ, պարուսույցներ, զարգացման հարթակ ծառայելն է։ Փառատոնի նպատակն է նաեւ Հայաստանի տեսանելիության բարձրացումը, ինչը հնարավոր է դառնում միջազգային խոշոր պարային ընկերությունների, հայտնի պարուսույցների եւ քննադատների ներկայության շնորհիվ։
Փառատոնի կազմակերպիչներն են «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, Balmanukyan Dance Project պարային ընկերությունը եւ Սանկտ Պետերբուրգի Open Look միջազգային փառատոնը։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում